Բեռնափոխադրումներ Եվրոպայից
Բեռնափոխադրումներ – Եվրոպայից Հայաստան
Մենք առաջարկում ենք մատչելի և արագացված բեռնափոխադրումներ Եվրոպայից Հայաստան։
Հավաքական ցամաքային փոխադրումները հեշտացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք բեռների հավաքագրման համար միջանկյալ լոգիստիկ պահեստների գործարկումը Եվրոպայի կենտրոնական հատվածում՝ Գերմանիայի Քյոլն քաղաքի օդանավակայանի
(Cologne Bonn Airport) հարակից տարածքում, ինչպես նաև Իտալիայի Bologna և Լեհաստանի Boleslaw քաղաքներում:
Օդային բեռնափոխադրում Եվրոպայից
Ինչ վերաբերում է օդային բեռնափոխադրումների ծառայություններին, ապա, արտաքին գործընկերների հետ
համագործակցությամբ, մեր օդային փոխադրումների ծառայությունը դեպի ՀՀ հասանելի է գրեթե բոլոր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Կենտրոնական Ամերիկայից, Լատինական Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Եվրոպական Միությունից, ասիական աշխարհամասից՝ Չինաստանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Թայվանից, Թաիլանդից, Սինագապուրից, Մալազիայից, Ինդոնեզիայից, Մերձավոր Արևելքից և հեռավոր Ավստրալիայից:
Եվրոպայից Հայաստան բեռնափոխադրման արժեք
Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների արժեքը կախված է մի շարք հանգամանքներից՝
- Բեռի տեսակը
- Փոխադրվող ապրանքների քաշը և չափերը.
- Լրացուցիչ ծառայությունների առկայությունը (բեռնիչի ծառայություններ, պահեստի ծառայություններ և այլն):
Smart Cargo Solutions ընկերությունը մատուցում է բեռների առաքման ծառայություններ Եվրոպայից։Մենք ունենք բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ բեռնափոխադրումների ոլորտում նույնիսկ բարդ խնդիրներ լուծելու համար։ Սա մեզ թույլ է տալիս ապրանքներ առաքել արագ, ճշգրիտ և լավագույն գնով: Մենք պարբերաբար ձեռք ենք բերում տրանսպորտային անգնահատելի փորձ և մշակում ենք նոր լուծումներ՝ օպտիմալացնելով գործընթացները բոլոր փուլերում: Օգտվելով մեր առաջարկից՝ դուք ստանում եք համապատասխան ծառայություններ բեռների ապահովագրության և հավաստագրման համար: