

Ապահով բեռնափոխադրումը սկիզբ է առնում հուսալի փաթեթավորումից։ Բոլոր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս իրենց մատակարարներից պահանջել իրենց բեռի առանձնահատկություններին բնորոշ փաթեթավորում։ Փաթեթավորումը պիտի լինի այնպիսին, որ դիմակայի տարվա բոլոր եղանակներին։ Մասնավորապես, խոնավությանը, որի պատճառ կարող են լինել անձրևն ու ձյունը։ Փաթեթավորման նվազագույն տեսակը պիտի լինի հերմետիկ թաղանթապատում, որ հայտնի Shrink Wrap անունով։