Ծառայություն

Ծովային բեռնափոխադրումներ

Ծովային բեռնափոխադրումներ
Ծովային բեռնափոխադրումներ

Ծովային բեռնափոխադրումները հանդիսանում են միջազգային առևտրի հիմնական բաղադրիչներից մեկը, և դրանք լայնորեն օգտագործվում են մեծ քանակությամբ և ծանր բեռների տեղափոխման համար:

Մեծ ծավալներ: Ծովային տրանսպորտn ի վիճակի է տեղափոխել շատ մեծ քանակությամբ բեռներ միաժամանակ: Այն լավ տարբերակ է ծավալային բեռների, ինչպիսիք են հումքը, ինդուստրիալ ապրանքները։

Ծովային տրանսպորտը ապահովում է առևտրային կապը տարբոր մայրցամաքների միջև:
Արժեքի արդյունավետություն: Ցամաքային կամ օդային տրանսպորտի համեմատությամբ, ծովային բեռնափոխադրումները անհամեմատ էժան են անկախ բեռի քանակից։ Փոխադրման այս տեսակը նպատակահարմար է այն դեպքերում, երբ բեռն անհրաժեշտ է հաճախորդին մատչելիության տեսանկյունից և ժամկետների հարցում էլ հրատապություն բացակայում է։

Ծովային բեռնափոխադրումները ենթակա են խիստ կանոնակարգերի և ստուգումների: Դրանք կարող են ներառել գույքի անվտանգության ստուգումներ, միջազգային ծովային սահմանափակումներ և բեռնատար նավերի պահանջները: